Անցնել բովանդակությանը
ԷԼԴԵՍՔՈ ՍՊԸ

ԷԼԴԵՍՔՈ ՍՊԸ

Մեր մասին

ԷլԴեսՔո-ի մասին

Էլդեսքո ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին։ Գործունեության ծավալման ընթացքում ընկերությունը համագործակցել է հարյուրավոր փոքր, միջին, ինչպես նաև խոշոր տնտեսավարողների հետ, ինչը դարձել է շարունակական՝ մատուցված ծառայության բարձր որակի շնորհիվ։

Արտադրական հնարավորությունների ընդլայնման նպատակով 2023 թվականին ընկերությունը հիմնեց մետաղամշակման առանձին ուղղություն («Մեթալորքս» ՍՊԸ)։ Կարճ ժամանակահատվածում այն դիրքավորվեց որպես ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանի Հանրապետությունում։

Արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության արդյունքում ընկերությունը համալրվել է մետաղի մշակման ժամանակակից, բարձր ճշգրտության սարքավորումներով, որոնց մի մասը եզակի է ՀՀ-ում։

Էլդեսքո ՍՊԸ-ի առանձնակի ուղղություններից մեկը գիտահետազոտական ուղղությունն է, որն առաջարկում է մեծ չափերի լազերային բյուրեղների և արհեստական թանկարժեք քարերի արտադրություն։

Փորձ, արտադրություն և շարունակական զարգացում

  1. 2011

    ELDESCO-ի հիմնադրում

    Էներգետիկ ենթակառուցվածքների և ինժեներական համակարգերի նախագծման ու պատրաստման ուղղությամբ։

  2. 2023

    Մեթալորքս՝ մետաղամշակման ուղղություն

    Արտադրական հնարավորությունների ընդլայնում՝ ժամանակակից, բարձր ճշգրտության սարքավորումներով։

  3. R&D

    Գիտահետազոտական ուղղություն

    Մեծ չափերի լազերային բյուրեղների և արհեստական թանկարժեք քարերի արտադրություն։

Արտադրություն

Քննարկենք ձեր նախագիծը

Զանգահարեք կամ գրեք մեզ՝ ուղղությունն ընտրելու և հնարավորությունները պարզելու համար։

Կապ մեզ հետ