Ցածր և միջին լարման էներգետիկ ենթակառուցվածքներ
Միջին լարման ենթակայաններ, ցածր և միջին լարման բաշխիչ վահանակներ, հաղորդադողեր ու մալուխներ, հաճախային փոխակերպիչներ և շարժիչի փափուկ գործարկման համակարգեր։
ՄանրամասնԷԼԴԵՍՔՈ ՍՊԸ · 2011

Էլդեսքո ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին։ Գործունեության ծավալման ընթացքում ընկերությունը համագործակցել է հարյուրավոր փոքր, միջին, ինչպես նաև խոշոր տնտեսավարողների հետ, ինչը դարձել է շարունակական՝ մատուցված ծառայության բարձր որակի շնորհիվ։
Նախագծումից և արտադրությունից մինչև մոնտաժ ու ավտոմատացում՝ մեկ ինժեներական գործընկերոջ հետ։
Միջին լարման ենթակայաններ, ցածր և միջին լարման բաշխիչ վահանակներ, հաղորդադողեր ու մալուխներ, հաճախային փոխակերպիչներ և շարժիչի փափուկ գործարկման համակարգեր։
ՄանրամասնՍեղմած օդի մատակարարման կայաններ և խողովակաշարեր, պոմպակայաններ և չժանգոտվող պողպատից խողովակաշարեր, SCADA համակարգեր Siemens STEP 7-ի հիման վրա։
ՄանրամասնԼուսադիոդային էկրաններ շենքերի ճակատների, համերգասրահների և առևտրային տարածքների համար։
ՄանրամասնՍառնարանային սարքավորումներ՝ կոմպրեսորային ագրեգատներ, օդային հովացուցիչներ և կառավարման վահանակներ։
ՄանրամասնԼազերային կտրում և եռակցում, ծալում և գլորում՝ բարձր ճշգրտության սարքավորումներով։
Մանրամասն
Արտադրական հնարավորությունների ընդլայնման նպատակով 2023 թվականին ընկերությունը հիմնեց մետաղամշակման առանձին ուղղություն («Մեթալորքս» ՍՊԸ)։ Կարճ ժամանակահատվածում այն դիրքավորվեց որպես ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանի Հանրապետությունում։
Արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության արդյունքում ընկերությունը համալրվել է մետաղի մշակման ժամանակակից, բարձր ճշգրտության սարքավորումներով, որոնց մի մասը եզակի է ՀՀ-ում։
Էլդեսքո ՍՊԸ-ի առանձնակի ուղղություններից մեկը գիտահետազոտական ուղղությունն է, որն առաջարկում է մեծ չափերի լազերային բյուրեղների և արհեստական թանկարժեք քարերի արտադրություն։
Տարիների ընթացքում համագործակցել ենք հարյուրավոր փոքր, միջին և խոշոր կազմակերպությունների հետ։



































